Միջազգային

ՄԱԿ-ի ԱԽ-ն խստորեն դատապարտել է Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի ԱԽ-ն խստորեն դատապարտել է Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է Քաբուլի օդանավակայանի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստ»-ին, այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի ԱԽ-ն:

«Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են 2021 թվականի օգոստոսի 26 -ին Քաբուլի Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանի մոտ տեղի ունեցած սարսափելի հարձակումները», - ասված է հայտարարության մեջ:

ԱԽ-ն նաև ընդգծել է ահաբեկչական գործողություններ կատարողներին, կազմակերպիչներին և հովանավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Պայթյունները տեղի են ունեցել Քաբուլի օդանավակայանի մոտ, նրանցից մեկը ՝ «Բարոն» հյուրանոցից ոչ հեռու, որտեղ, լրատվամիջոցների տվյալներով, հավաքվել էին օտարերկրացիներ, այդ թվում ՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ քաղաքացիները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում