Բայդենը հրաման է տվել Քաբուլի պայթյուններից հետո հարվածներ պատրաստել ԻՊ-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հրաման Է տվել հարվածներ պատրաստել «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման պարագլուխներին եւ օբյեկտներին, որը «Իսլամական պետության» բջիջն Է եւ մեղադրվում Է Քաբուլի օդանավակայանի մերձակայքում պայթյուններ կազմակերպելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հրաման ենք տվել մեր հրամանատարությանը՝ հարվածների օպերատիվ պլաններ մշակել, որոնք կհասցվեն ԻՊ-Խ-ի ակտիվներին, ղեկավարությանն ու օբյեկտներին: Մենք ուժեղ եւ ճիշտ կպատասխանենք այն ժամանակ եւ այն վայրում, որոնք ինքներս կընտրենք»,-ասել Է Բայդենը:

Նա ընդգծել Է, որ գրոհի համար պատասխանատուները կգտնվեն եւ կպատժվեն: Բայդենը հավաստիացրել Է, որ ԱՄՆ-ը կգտնի նրանց հասնելու միջոցները: Դրա հետ մեկտեղ պետության ղեկավարը հայտարարել Է, որ «հիմնավորապես» ընդունում Է իր պատասխանատվությունն այն ամեն համար, ինչը տեղի Է ունենում Աֆղանստանում:

Օգոստոսի 26-ին երկու պայթյուն Է որոտացել Քաբուլի օդանավակայանի մերձակայքում, դրանցից մեկը՝ «Բերոն» հյուրանոցից ոչ հեռու, որտեղ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, հավաքվել Էին օտարերկրացիներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի քաղաքացիներ:

Առաջին պայթյունը կազմակերպել Էր մահապարտ ահաբեկիչը, այնուհետեւ պայթել Է ականապատված ավտոմեքենան: Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 103 մարդ, այդ թվում 13 ամերիկացի զինծառայող:

Վերքեր Է ստացել ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ ԱՄՆ-ի 18 զինվորական: ԶԼՄ-ները, վկայակոչելով ԻՊ-ի հայտարարությունը, հաղորդել են, որ հարձակման համար պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: ԱՄՆ-ը կարծում Է, որ գրոհներին մասնակցել Է «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորումը, որը, գործում Է Աֆղանստանի եւ Պակիստանի տարածքներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Français Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ