ՆԱՏՕ-ում կարծում են, որ Քաբուլը կարող Է թալիբների եւ «Իսլամական պետության» մարտի դաշտ դառնալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաբուլը կարող Է մարտի դաշտի վերածվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության եւ «Թալիբան» արմատական շարժման միջեւ, որն իր վերահսկողության տակ Է առել Աֆղանստանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 27-ին Messaggero թերթում հրապարակված հարազրույցում այդ ենթադրությունն Է հայտնել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, Պակիստանում Իտալիայի նախկին դեսպան Ստեֆանո Պոնտեկորվոն, որը համակարգում Է Աֆղանստանից մարդկանց տարհանման քաղաքացիական գործողությունները:

Նրա կարծիքով՝ Քաբուլի օդանավակայանում ահաբեկչական գործողություններն առայժմ Էպիզոդիկ բնույթ են կրում: «Մոտ ժամանակներս Քաբուլը կարող Է մարտի դաշտ դառնալ ԻՊ-ի եւ թալիբների միջեւ»,- ասել Է դիվանագետը:

Ըստ որում նա նշել Է, որ «ներկայիս փուլում թալիբներն ի վիճակի չեն կանգնեցնելու ԻՊ-ին» կառավարման որեւիցե կառուցվածքի բացակայության պատճառով: «Թալիբները ցանկանում են վերականգնել այն, բայց ժամանակ կպահանջվի: Եվ հետո նրանք լիակատար եւ բացարձակ վերահսկողություն չունեն տարածքի նկատմամբ, ինչպես նաեւ բավականաչափ թվով մարդիկ»,- նշել Է դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԱՄՆ-ում այս տարվա ինը ամիսներին 8 միլիարդ դոլար են վերադարձրել կիբերխարդախությունների զոհերին

Լեհաստանը և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են միջին հեռահարության հրթիռներ մշակելու մասին

Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են ՀՀ-ՌԴ առևտրատնտեսական և հումանիտար գործակցությանը վերաբերող հարցեր

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին․ կա 11 վիրավոր

ՀՀ ՏԿԵ նախարարը Աշխաբադում մասնակցել է համաժողովի, նաև հանդիպումներ ունեցել

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին խորհրդակցություններն են անցկացվել

ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը․ լրատվամիջոց

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպումներ է ունեցել Լիտվայի վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականի և Ազգային պաշտպանության նախարարի տեղակալի հետ

Ֆրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնեն․ լրատվամիջոց

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումը