Միջազգային

 Ավելի քան 100 մարդ է զոհվել Քաբուլում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով. WSJ

1 րոպեի ընթերցում

 Ավելի քան 100 մարդ է զոհվել Քաբուլում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով. WSJ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ որոտացած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել Է 103-ի: Այդ մասին հաղորդել Է The Wall Street Journal (WSJ) թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տվյալներով՝ զոհվածների թվում 90-ն աֆղաններ են եւ 13-ն՝ ամերիկացի զինծառայողներ:

Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի շենքի մոտ տեղի Է ունեցել երկու պայթյուն, որոնք կազմակերպել են մահապարտ ահաբեկիչներ:

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը վճռականորեն դատապարտել Է տեղի ունեցածը եւ խոստացել Է պատասխանատվության ենթակել մեղավորներին: Մայրաքաղաքի օդանավակայանում լարված իրավիճակ Է ստեղծվել այն բանից հետո, երբ թալիբերն օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել քաղաքի նկատմամբ:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ լքում Է երկիրը՝ արյունահեղություն թյուլ չտալու համար: Միանգամից մի քանի պետություններ սկսել են տարհանել իրենց քաղաքացիներին եւ դեսպանությունների աշխատակիցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում