Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ահաբեկչական հարձակումները Քաբուլում

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ահաբեկչական հարձակումները Քաբուլում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Քաբուլում տեղի ունեցած պայթյուններից հետո անհանգստություն է հայտնել Աֆղանստանում տիրող իրավիճակով, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Ներկայացուցչի խոսքով՝ գլխավոր քարտուղարն ընդգծել է Միավորված ազգերի կազմակերպության պատրաստակամությունը օգնելու Աֆղանստանի ժողովրդին:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետևում է իրադարձություններին մեծ անհանգստությամբ: Նա դատապարտում է այդ ահաբեկչական հարձակումները, որոնց հետևանքով խաղաղ քաղաքացիներ են զոհվել, և ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատներին: Տեղի ունեցածը վկայում է Աֆղանստանում իրավիճակի անկայունությամբ, և դա ամրապնդում է մեր վճռականությունը օգնելու Աֆղանստանի ժողովրդին», - ասել է Ստեֆան Դյուժարիկը:

Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ ահաբեկիչները երկու պայթյուն էին իրականացրել, որոնցից առաջինը՝ օդանավակայանի հյուսիսային մուտքի, երկրորդը՝ Abbey հյուրանոցի մոտ, որտեղ ամերիկացիներ են հավաքված եղել: Պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, տուժել է ավելի քան 50 հոգի:

Politico թերթը, հղում անելով ամերիկյան վարչակազմում ունեցած իր աղբյուրներին, գրել էր, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է կրում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ նշված խմբավորման զինյալները Աֆղանստանում ամերիկացիների և նրանց դաշնակիցների վրա հարձակվելու հնարավորություն են փնտրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում