Միջազգային

Քաբուլի օդանավակայանում ահաբեկչական հարձակում է եղել. զոհվել է 13 մարդ

1 րոպեի ընթերցում

Քաբուլի օդանավակայանում ահաբեկչական հարձակում է եղել. զոհվել է 13 մարդ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաբուլի միջազգային օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օտարերկրյա լրատվամիջոցները հայտնում են, որ կատարվածը ահաբեկչական հարձակման հետևանք է:

Վերջին թարմացված տվյալներով՝ ահաբեկչական հարձակման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել:

Sky News Arabia հեռուստաալիքը, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Տեղեկությունը «Ռոյթերս»-ի հետ զրույցում հաստատել են նաև ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները: Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Քաբուլի օդանավակայանում տեղի է ունեցել ոչ թե մեկ, այլ երկու պայթյուն:

Politico թերթի տեղեկություններով՝ Քաբուլի ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է կրում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում