Ֆրանսիան նոր դեսպան է նշանակել Հայաստանում. Ջոնաթան Լաքոթն ավարտում է առաքելությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան է նշանակելԱնն Լույոյին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ջոնաթան Լաքոթն իր առաքելությունը կավարտի օգոստոսի 31-ին:

Անն Լյուոն ծնվել է 1963 թվականի սեպտեմբերի 5-ին:

Դիպլոմներ

Ստրասբուրգի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դիպլոմ

Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի դիպլոմ (ռուսերեն, հունգարերեն)

Ռուսերեն լեզվի լիսանս և երկրորդ կարգի լիազոր նախարար է

Զբաղեցրած պաշտոններ

1989-1992 - ԱԳՆ կենտրոնական վարչակազմ (Եվրոպա)

1992-1995 - Երկրորդ, այնուհետև Առաջին քարտուղար Բրազիլիայում

1995-1998 - Առաջին քարտուղար Մոսկվայում

1999-2001 - ԱԳՆ կենտրոնական վարչակազմ (Ռազմավարություն, ծրագրավորում և գնահատում)

2005-2007 - (Միջազգային համագործակցություն և զարգացում)

2007-2009 - ԱԳՆ կողմից նշանակում է ստացել Cultures France-ում

2015-2018 - Ծրագրի ղեկավար (Մշակութային, համալսարանական համագործակցություն և հետազոտություն)

2018թ. մարտից - Համագործակցության և մշակութային հարցերի խորհրդական և Իսպանիայի Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն՝ Մադրիդում

Պարգևատրումներ

Արժանիքի ազգային շքանշանի ասպետ

Լեզուներից տիրապետում է անգլերենին, իսպաներենին, ռուսերենին, հունգարերենին, պոորտուգալերենին:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան