Միջազգային

Ճապոնիայում դադարեցրել են Moderna պատվաստանյութի օգտագործումը խառնուրդների պատճառով

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում դադարեցրել են Moderna պատվաստանյութի օգտագործումը խառնուրդների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի առողջապահության նախարարությունն օգոստոսի 26-ին հայտարարել Է, որ մի քանի ԶԼՄ-ներից հաղորդագրություններ Է ստացել այն մասին, որ Իսպանիայում COVID-19-ի դեմ արտադրվող Moderna Inc. պատվաստանյութերի մեջ հայտնաբերվել են կողմնակի խառնուրդներ: Այդ մասին օգոստոսի 26-ին հաղորդել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խառնուրդների մասին հաղորդագրություններն ստացվել են պատվաստման ութ կենտրոններից, որոնք գտնվում են Այթիի, Գիֆուի, Իբարակիի, Սայտամայի եւ Տոկիոյի պրեֆեկտուրաներում: Կողմնակի նյութերը հայտնաբերվել են 39 սրվակներում:

Takeda Pharmaceutical Co. դեղամիջոցների ճապոնական արտադրողը, որը պատասխանատու Է երկրում Moderna պատվաստանյութի վաճառքի եւ տարածման համար, հայտարարել Է, թե որպես նախազգուշական միջոց դադարեցնում Է շուրջ 1,63 միլիոն չափաբաժնի օգտագործումը: Նախարարության տվյալներով՝ Moderna ընկերությունը խոստացել Է հետաքննություն սկսել այս հարցով:

Takeda Pharmaceutical Co.-ն կոչ Է արել բժշկական հաստատություններին եւ մյուս կազմակերպություններին՝ չօգտագործել Moderna պատվաստանյութը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում