Միջազգային

ԱՄՆ-ն ուժերը դուրս բերելուց հետո պատասխանատու չի լինի Քաբուլի օդանավակայանի անվտանգության համար. Պենտագոն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ուժերը դուրս բերելուց հետո պատասխանատու չի լինի Քաբուլի օդանավակայանի անվտանգության համար. Պենտագոն

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները Աֆղանստանից իր քաղաքացիների ու ամերիկյան զինուժի դուրսբերման գործողություններից հետո պատասխան չի տալու Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին:

«Երբ առաքելությունն ավարտվի, և մենք հեռանանք, օդանավակայանն այլևս չի լինի ԱՄՆ պատասխանատվության ներքո»,- ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում