Պաշտոնական

Հայաստանը և Ուրուգվայն ունեն երկկողմ կապերի ընդլայնման հսկայական ներուժ. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուրուգվայի նախագահին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը և Ուրուգվայն ունեն երկկողմ կապերի ընդլայնման հսկայական ներուժ. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուրուգվայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին:

«Հայ-ուրուգվայական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և համակրանքի վրա: Երկու երկրների համագործակցությանը մեծապես նպաստում է նաև տեղի մեծաթիվ հայ համայնքը: Հայաստանը և Ուրուգվայն ունեն երկկողմ կապերի ընդլայնման հսկայական ներուժ։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրների միջև փոխգործակցությունը կզարգացնենք և կխորացնենք՝ ի շահ մեր ժողովուրդների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում