Թալիբները դեմ են Աֆղանստանում թուրք զինվորների ներկայությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում կենտրոնական իշխանությունը վերցրած թալիբները ուզում են լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, բայց, միևնույն ժամանակ, դեմ են Աֆղանստանում թուրք զինվորների ներկայությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը:

«Մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, բայց մենք չենք ուզում, որ նրա զինվորները լինեն Աֆղանստանում», - ըստ Shamshad News-ի՝ ասել է «Թալիբան»-ի ներկայացուցիչը:

Թուրքական զորամիավորումը, որը 2021 թ. տվյալներով կազմում է 600 զինծառայող, Աֆղանստանում է գտնվում 2001 թվականից: Այն բանից հետո, երբ 2021 թ. մայիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը մինչև 2021 թ. սեպտեմբեր ավարտելու մասին, ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին հայտնեց, որ Միացյալ Նահանգներն առաջարկել է ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո օգտագործել թուրքական զորքերը Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունը ապահովելու նպատակով: Սակայն թալիբները կտրականապես դեմ են հանդես գալիս Աֆղանստանում թուրքական զորքի ներկայությանը:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres