Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի թիրախներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի մի քանի թիրախների՝ հրկիզիչ սարքերով օդապարիկներ իսրայելական տարածք արձակելուն ի պատասխան: Այդ մասին հաղորդել Է բանակի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ոչ այնքան վաղուց ՑԱԽԱԼ-ի կործանիչները գրոհել են Հան-Յունիսում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի արտադրամասի, ինչպես նաեւ Ջաբալա տանող թունելի մուտքի վրա: Նաեւ հարված Է հասցվել ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա արձակման հրապարակին, որը գտնվում Է Սաջայի քաղաքացիական տների եւ դպրոցների հարեւանությամբ»,-ասվում Է զինվորականների հաղորդագրության մեջ:

Բանակը նշում Է, որ հարվածները հասցվել են օգոստոսի 23-ի երեկոյան հրկիզիչ սարքերով օդապարիկները իսրայելական տարածք արձակելուն ի պատասխան, ինչը «եւս մեկ օրինակ Է այն բանի, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում Է կիրառել ահաբեկչության տակտիկան եւ գրոհել խաղաղ բնակիչների վրա»: Իսրայելը կշարունակի վճռականորեն հակազդել ահաբեկչության բոլոր փորձերին, որոնք գալիս են Գազայից, ընդգծվում Է զինվորականների հաղորդագրության մեջ: Օգոստոսի 23-ին իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել են, որ այն շրջաններում, որոնք սահմանակից են Գազայի հատվածին, բռնկել Է առնվազն ինը հրդեհ, որոնք առաջացրել են Գազայի հատվածից արձակված հրկիզիչ խառնուրդով օդապարիկները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ