Աֆղանստանում անհայտ անձինք առեւանգել են ուկրաինական ինքնաթիռը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Ենինը պատմել Է, որ անցյալ շաբաթ ուկրաինական ինքնաթիռը, որը պետք Է ուկրաինացիներին տարհաներ Աֆղանստանից, առեւանգել են անհայտ անձինք եւ դրանով ուրիշ ուղեւորների տարել Իրան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օգոստոսի 23-ի երեկոյան Աֆղանստանից տարհանվող քաղաքացիներով երրորդ ինքնաթիռն Է ժամանել Է Ուկրաինա, որի մեջ եղել Է 98 ուղեւոր, որոնց թվում՝ Ուկրաինայի 41 քաղաքացի:

«Մեր ինքնաթիռն առեւանգել են այլ մարդիկ: Օգոստոսի 17-ին մեզնից փաստորեն գողացել են ինքնաթիռը. այն, ուկրաինացիներին տանելու փոխարեն, անհայտ ուղեւորների խմբով թռել Է Իրան»,- պատմել Է Ենինը «Գրոմադսկե ռադիո»-ին («Հանրային ռադիո»), սակայն չի ճշտել, թե ինչով Է ավարտվել միջադեպը:

Նրա խոսքը օգոստոսի 24-ին մեջբերվում Է ռադիոյի կայքում: «Քաղաքացիներին տարհանելու մեր հաջորդ երեք փորձերը նույնպես չեն հաջողվել, քանի որ մեր ուղեւորները չեն կարողացել հայտնվել օդանավակայանի տարածքում»,- հավելել Է Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը: Ենինը նշել Է, որ վերջին շաբաթվա ընթացքում ամբողջ դիվանագիտական ծառայությունը՝ արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի գլխավորությամբ, աշխատել Է «քրաշ-թեստի» ռեժիմով:

Ներկայում Աֆղանստանի բոլոր ցամաքային սահմանային անցումները վերահսկվում են «Թալիբան» շարժման ներկայացուցիչների կողմից, որը բռնատիրել Է իշխանությունն Աֆղանստանում: Օտարերկրյա քաղաքացիների եւ արտասահմանյան ներկայացուցչություններում աշխատող աֆղանցիների տարհանումն անցկացվում Է Քաբուլի միակ օդանավակայանով, որը պահպանում են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրների զինվորականները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский Türkçe

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով