Միջազգային

Ֆրանսիայում ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Բոնդյու օդանավակայանի շրջանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, տեղի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ հողին հարվածելուց հետո, ինքնաթիռը սկսել է այրվել:

Նախնական տվյալներով, ինքնաթիռում եղել են օդաչու-հրահանգիչն ու նրա աշակերտը:

Դեպքի վայր է ուղարկվել հրշեջ-փրկարարական 37 հաշվարկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում