Գուտերեշը կմասնակցի Աֆղանստանի հարցով G7 գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Աֆղանստանի հարցով G7-ի գագաթնաժողովում միջազգային հանրությանը միասնության կոչ կանի հանուն այդ երկրի ժողովրդի շահերի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը հրավիրվել է մասնակցելու Աֆղանստանի հարցով G7 վիրտուալ գագաթնաժողովին: Նա միջազգային հանրությանը միասնության կոչ կանի՝ աֆղան ժողովրդի շահերը լավագույնս ապահովելու համար»,- ասել է նա։

Բացի այդ, ՄԱԿ-ը մտահոգված է Աֆղանստանում նոր մարտերի մասին հայտարարություններով, այդ թվում Փանջշերի կիրճի շրջանում:

«Վերջին բանը, որ հիմա պետք է Աֆղանստանի ժողովրդին, զինված հակամարտության շարունակությունն է։ Մենք շատ մտահոգված ենք հումանիտար իրադրության վրա շարունակվող մարտերի ազդեցությամբ՝ Աֆղանստանի որ վայրում էլ դրանք տեղի ունենան»,- ասել է Դյուժարիկը:

Հայերեն Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին