Միջազգային

ԱՄՆ-ում փոթորիկից հետո տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում փոթորիկից հետո տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում տեղի ունեցած «Ֆրեդ» արևադարձային փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղից զոհվերի թիվը հասել է 5-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները:

«Այժմ մեր ջանքերը կենտրոնացած են փոթորկի պատճառով անհետ կորած համարվող վերջին զոհի որոնման վրա: Հաստատվել է 5 մարդու մահ, նրանք նույնականացվել են, ընտանիքներն էլ արդեն տեղեկացված են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, իշխանությունները հայտնել էին 4 նույնականացված զոհի մասին:

Ինչպես հաղորդում է The New York Times ամսագիրը, արևադարձային այդ փոթորիկը ավերել է ավելի քան 225 շենք՝ Կրուզո համայնքում և շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարի վնաս հասցրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում