Պաշտոնական

Մենք Անկախության հռչակագրին հաջորդող զարգացումների ականատեսն ու կրողն ենք մինչն օրս. ԱԺ նախագահի ուղերձը

1 րոպեի ընթերցում

Մենք Անկախության հռչակագրին հաջորդող զարգացումների ականատեսն ու կրողն ենք մինչն օրս. ԱԺ նախագահի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն անկախ պետականության հիմնաքարն էր: Հայ ժողովուրդն այդ պատմական իրողությունից հետո ուղիղ մեկ տարի անց իրականացնելու էր իր վաղեմի երազանքը՝ ունենալ անկախ եւ ինքնիշխան պետություն: Այս քայլով սկսվեց մեր պատմության նոր շրջափուլը: Քաղաքակիրթ աշխարհի հետ հաղորդակցման այս պատուհանի բացած հնարավորությունն այսօր մերն է, եւ պարտավոր ենք զարգացնել անկախության մտածելակերպի մշակույթը:

Մենք Անկախության հռչակագրին հաջորդող զարգացումների ականատեսն ու կրողն ենք մինչն օրս: Բայց մեր տոկունությունն ու կամքը մեզ երբեք չեն լքելու, մենք շարունակելու ենք ապրել ու արարել Անկախ Հայաստանում: Մեր խոնարհումն ու հարգանքը բոլոր ժամանակներում անկախության հռչակման համար պայքարած մարդկանց: Խաղաղություն եւ փառք Հայաստանի Հանրապետությանը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում