Ազգային Ժողովի նախագահն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջայց է իրականացրել՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը:

Կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տարբեր տարիների պատերազմների մասնակիցների հիմնական ցանկությունը լիարժեք ապաքինումն էր:

Արմեն Մուրադյանը նշել է, որ կենտրոնում բուժում ստացածներից շատերը սեփական կամքի ուժի եւ բուժանձնակազմի ամենօրյա ջանքերի շնորհիվ հրաժեշտ են տվել անվասայլակին, շատերն էլ՝ նորից քայլել են սովորել:

ԱԺ նախագահին հետաքրքրել է զինծառայողների համար նախատեսված գրադարանը, որը հարուստ էր նաեւ մասնագիտական գրականությամբ: ԱԺ նախագահը կարեւորել է կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները՝ շեշտելով, որ կենտրոնում իմաստավորվել է «վերականգնողական» բառը՝ բուժելուն զուգահեռ ցանկացողներին նոր մասնագիտություն սովորեցնելով: Հրաժեշտ տալով հայրենիքի պաշտպաններին՝ ԱԺ նախագահը խոստացավ որոշ ժամանակ անց կրկին այցելել՝ տեսնելու այդ ընթացքում գրանցած հաջողությունները:

Հայերեն Français

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան