Ռուսաստանը մշտապես բաց է ԵՄ-ի հետ կառուցողական համագործակցության համար. Լավրով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մշտապես բացէ ԵՄ-ի հետ կառուցողական համագործակցության համար՝ իրավահավասարության, փոխադարձ հարգման եւ շահերը հաշվի առնելու սկզբունքներով, գնդակը գտնվումէ Բրյուսելի կողմում: Այդ մասին հայտարարելէ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:

Նախարարի խոսքով՝ Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ վստահության վերականգման համար ժամանակ կպահանջվի, իսկ առաջին կառուցողական քայլը Բրյուսելի կողմից կարող Էր դառնալ Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական փոխգործակցությունը քաղաքականացնելու փորձերից հրաժարումը:

«Մեր կողմից մշտապես բաց ենք կառուցողական համագործակցության համար՝ իրավահավասարության, փոխադարձ հարգման եւ շահերի հաշվառման սկզբունքներով:

«Գնդակը ԵՄ-ի գործընկերների կողմում է»,-ասելէ Լավրովը «Մադյար Նեմզետ» հունգարական թերթին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ ՌԴ-ն պատրաստէ վերսկսել բոլոր շփումները Եվրամիության հետ: Եվրամիության երկրների ԱԳ նախարարները Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների երկարացումը հուլիսի կեսերին պաշտոնապես ձեւակերպել են եւս վեց ամսով՝ մինչեւ 2022 թվականի հունվարի 31-ը: Սկզբում այդ պատժամիջոցները Եվրամիության կողմից մեկ տարի ժամկետով սահմանվել էին 2014 թվականի հուլիսի 31-ին: 2015 թվականի մարտին պատժամիջոցների գործողության ժամկետը շաղկապված է եղել «Մինսկի համաձայնագրերի լրիվ կատարման հետ»:

Այդ պահից սկսած արդեն վեց տարի անընդմեջ սահմանափակումները երկարաձգվում են յուրաքանչյուր կես տարին մեկ: Պատժամիջոցները երկարացնելու վերաբերյալ ԵՄ երկրների որոշումից առաջ գնահատվումէ Մինսկի համաձայնագրերի կատարումը:

Արեւմուտքի հետ ՌԴ-ի հարաբերությունները վատացել են Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո եւ Դոնբասում ստեղծված իրադրության ֆոնին: Մոսկվան, ի պատասխան Արեւմուտքի պատժամիջոցների, նմանօրինակ միջոցներէ ձեռնարկել, ներմուծման փոխարինման ուղեգիծ է վերցրել եւ քանիցս հայտարարել, որ իր հետ պատժամիջոցների լեզվով խոսելն անարդյունավետ է: Ռուսաստանը նաեւ քանիցս հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կողմ եւ կարգավորման շուրջ Մինսկի համաձայնագրերի սուբյեկտ չէ, հաղորդելէ ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային. Կաբո Վերդեն դուրս եկավ խմբից

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը