Միջազգային

ՄԱԿ-ն իր եւս 120 աշխատակիցների եւ այլ անձանց է տարհանել Աֆղանստանից

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ն իր եւս 120 աշխատակիցների եւ այլ անձանց է տարհանել Աֆղանստանից

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ն օգոստոսի 22-ին Աֆղանստանից իր եւս 120 աշխատակիցների է տարհանել Ղազախստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, ասված Է այն հաղորդագրության մեջ, որը տրածելէ ՄԱԿ-ի գլխավոր քարատուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«ՄԱԿ-ն Աֆղանստանում օգոստոսի 22-ին Քաբուլից 120 մարդէ տարել Ալմաթի, դա երկրորդ նման ավիաչվերթնէ վերջին շաբաթվա ընթացքում: Ուղեւորների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցներ եւ մի քանի ոչ կառավարական կազմակերպությունների անդամներ, կազմակերպությունների, որոնք ՄԱԿ-ի գործընկերներն են Աֆղանստանում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Միավորված ազգերը կենտրոնացած են «իրենց հազարավոր աշխատակիցների եւ գործընկերների անվտանգության» ապահովման վրա եւ աշխատում են՝ «խիստ կարեւոր հումանիտար եւ այլ օգնություն հասցնելով կարիքավոր աֆղաններին», նշել Է Դյուժարիկը: Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի շուրջ հարյուր աշխատակիցներ Քաբուլից մեկնել են Ալմաթի, որպեսզի շարունակեն աշխատանքը հեռավար ռեժիմով:

«Թալիբան» արմատական շարժման վճռական հարձակումից առաջ Աֆղանստանում ՄԱԿ-ի տարբեր ներկայացուցչություններում աշխատում էինմոտավորապես 3 հազար մարդ տեղացի բնակինչների թվից եւ ավելի քան 700 օտարերկրացիներ: «Թալիբան» արմատական շարժման զինյալներն օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել է, որ լքումէ երկիրը, որպեսզի արյունահեղություն թույլ չտա: Հանրապետության փոխնախագահ Ամրուլա Սալեհը հայտարարել է, որ պետության ղեկավարի բացակայության պայմաններում ինքն ըստ Սահմանադրության դառնումէ երկրի ղեկավարի պաշտոնակատար, եւ թալիբների դեմ զինված դիմադրության կոչէ արել: Արեւմտյան երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին եւ դեսպանությունների աշխատակիցներին, հաղորդելէ ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում