Միջազգային

Փոխհրաձգություն է տեղի ունեցել Քաբուլի օդանավակայանում

1 րոպեի ընթերցում

Փոխհրաձգություն է տեղի ունեցել Քաբուլի օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 23-ի առավոտյան փոխհրաձգությունէ տեղի ունեցել անվտանգության աֆղան աշխատակիցների եւ անհայտ անձանց միջեւ, մեկ աֆղան ուժային զոհվել է: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնելէ Բունդեսվերը, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:

«Այսօր առավոտյան փոխհրաձգությունէ տեղի ունեցել անվտանգության աֆղանական ուժերի եւ անհայտ անձանց միջեւ Քաբուլի օդանավակայանի հյուսիսային մուտքի մոտ: Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցը զոհվել է, եւս երեքը վիրավորվել են»,-ասվածէ Գերմանիայի զինված ուժերի հաղորդագրության մեջ:

Ճշտվում է, որ փոխհրաձգությանը մասնակցել են նաեւ գերմանացի եւ ամերիկացի զինծառայողներ, նրանցից ոչ ոք չի տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում