ԱՄԷ-ն ժամանակավոր ապաստան կտրամադրի Աֆղանստանի 5000 քաղաքացիների համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Արաբական Էմիրությունները Միացյալ Նահանգների խնդրանքով համաձայնել են ժամանակավորապես հյուրընկալել Աֆղանստանի 5000 քաղաքացիների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը:

«Տարհանվողներն ԱՄՆ օդանավերով առաջիկա օրերին Քաբուլից կտեղափոխվեն ԱՄԷ»,- հայտնել են նախարարությունից:

ԱԳՆ-ից Reuters-ին հայտնել են նաև, որ փախստականներն իրենց երկրում կմնան 10 օր:

Ավելի վաղ Աֆղանստանից փախստականներին ժամանակավոր կեցություն տրամադրելու պատրաստակամության մասին էր հայտնել նաև Կոլումբիան:

«Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 15-ին առանց մարտերի մտան Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում վերահսկողություն հաստատեցին մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարեց, որ լքում է երկիրը՝ թույլ չտալու արյունահեղություն:

Արևմտյան երկրների ներկայացուցիչները սկսեցին տարհանել այդ երկրում բնակվող իրենց քաղաքացիներին ու դեսպանատների աշխատակիցներին:

Հայերեն Русский

Բավական բարդ, բազմաշերտ «Tour of Armenia»-ն հաջողությամբ կայացավ. Ժաննա Անդրեասյան

Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին

Ապամոնտաժվել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը

Սևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

CENTCOM-ը հերքել է ԻՀՊԿ-ի հաղորդագրությունը Հորմուզի նեղուցում լցանավի պայթյունի վերաբերյալ

Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Չինաստան

«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստ

Մեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան

Թրամփն ԱԲ-ի անվտանգության հետ կապված մտահոգությունները որակել է «կեղծ»՝ այն համեմատելով գլոբալ տաքացման հետ