Միջազգային

Հունաստանը 40 կիլոմետրանոց պատ է կառուցել Թուրքիայի հետ սահմանին

1 րոպեի ընթերցում

Հունաստանը 40 կիլոմետրանոց պատ է կառուցել Թուրքիայի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը 40 կիլոմետրանոց պատ է կառուցել և դիտարկման համակարգեր տեղադրել Թուրքիայի հետ սահմանին` զգուշանալով Աֆղանստանից փախստականների հնարավոր հոսքից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասինհայտարարել է Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը:

«Մենք չենք կարող պասիվ սպասել հնարավոր հետեւանքներին: Մեր սահմաններն անձեռնմխելի կմնան »,- ասել է Հունաստանի ԱԳ նախարարը:

Ավելի վաղ Թուրքիան եվրոպական երկրներին կոչ էր արել հոգ տանել աֆղան միգրանտների մասին:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում