Միջազգային

 ԵԱՏՄ-ի երկրների վարչապետները համաձայնության են եկել կլիմայի պահպանման նպատակով համագործակցության շուրջ

1 րոպեի ընթերցում

 ԵԱՏՄ-ի երկրների վարչապետները համաձայնության են եկել կլիմայի պահպանման նպատակով համագործակցության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարները համաձայնության են եկել կլիմայի հարցերի վերաբերյալ համագործակցության խորացման շուրջը, հայտնելէ ՌԴ-ի վարչապետ Միխայիլ Միշուստինը, տեղեկացնում է«Արմենպրես»-ը:

«Մենք երեկ համաձայնության եկանք շատ կարեւոր աշխատանքային խմբի շուրջը՝ կլիմայի հարցերի վերաբերյալ: Շատ կարեւոր է, որ բոլոր մարտահրավերները, որոնք այսօր մեր հանդեպ ծառացած են, ոչ միայն պարզապես քննարկվեն, այլեւ մշակվի Միության ռազմավարություն կլիմայական հարցերի հետագա առաջմղման շուրջը»,- ասելէ նա՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման ընթացքում:

Միշուստինն ընդգծել Է, որ դա «թե՛ Միության եւ թե՛ մեր պետությունների օգտին է»:

Նախօրյակին ՌԴ-ի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետերն անցկացրել են հանդիպում նեղ կազմով:

Միշուստինը նաեւ հայտնել է, որ օգոստոսի 20-ին միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում են ոչ տաիֆային միակողմանի միջոցների, առեւտրի ապահովագրական աջակցության, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ազատ տեղաշարժման հարցերը, հաղորդելէ ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում