Ռիգայի փողոցներ են դուրս եկել պարտադիր պատվաստման դեմ բողոքող մի քանի հազար մարդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի հազար մարդ օգոստոսի 18-ին Ռիգայի կենտրոնում բողոքի ակցիա են անցկացրել կորոնավիրուսի «հարկադրական պատվաստման դեմ»: Այդ մասին հաղորդել Է BNS գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տեղեկատվության համաձայն, ակցիան մեկնարկել Է Ազատության հուշարձանի մոտ, այնուհետեւ բողոքողները տեղափոխվել են Ռիգայի դղյակի (նախագահի նստավայր) մերձակայք:

«Ռիգայի դղյակի մոտ սկզբում հավաքվել Է մի քանի հարյուր մարդ, բայց ժամը 20:00-ին ակցիայի պաշտոնական մեկնարկին նրանց թվաքանակն արդեն կազմում Էր մի քանի հազար (…) Մարդկանց թվաքանակը, որոնք պիկետի Էին հավաքվել Ռիգայի կենտրոնում, գերազանցել Է այն առավելագույն թվաքանակը, որը ներկայում թույլատրված Է, ուստի բողոքողներին վերահսկել են մեծ թվով ոստիկաններ, իսկ դղյակի շուրջը տեղադրվել են արգելափակոցներ: Պիկետի մասնակիցները չեն պահպանել ո՛չ երկու մետր հեռավորությունը, ո՛չ դիմակներ կրելու պահանջը, ինչը ենթադրում են գործող համաճարակաբանական կանոնները»,-հաղորդել Է BNS-ն:

Նշվում Է, որ ակցիայի ժամանակ բազմաթիվ խախտումներ են հայտաբերվել բողոքողների շրջանում՝ համաճարակաբանական անվտանգության միջոցներ չպահպանելը, ոչ սթափ վիճակում հասարակական վայրում գտնվելը, խուլիգանական բնույթի գործողությունները, գույքի դիտավորյալ վնասումը, ինչպես նաեւ հարձակումը ոստիկանության աշխատակցի վրա (վերջին իրավախախտման վերաբերյալ քրեական գործընթաց Է սկսվել):

Ավելի վաղ Լատվիայի նախարարների կաբինետը որոշում Է ընդունել, որ պատվաստումը պարտադիր Է դառնալու բժշկական, սոցիալական, ուսումնական եւ մյուս հաստատություններում: Գործատուներին իրավունք կտրվի ազատել, հեռացնել կամ այլ պաշտոնների տեղափոխել այն աշխատակիցներին, որոնք COVID-հավաստագիր չեն ստանա տարած հիվանդության կամ պատվաստման վերաբերյալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Կատարի վարչապետը Մակրոնի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները

Նոյեմբերի 11-ի միջոցառումների անոնս

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները

Հեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանը

Գիտության համաշխարհային օրը նշանավորվեց «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով նիստով

Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը

Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի թանգարանի վերանորոգմանն ու ժառանգության պահպանմանը

Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում անհապաղ հրադադարի, մինչև չիմանա՝ ինչ է լինելու հետո. Լավրով

Դանիան 720 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Ուկրաինային