Սպորտ

ՀՖՖ-ն զարգացնելու է «հենակներով ֆուտբոլը» 

1 րոպեի ընթերցում

ՀՖՖ-ն զարգացնելու է «հենակներով ֆուտբոլը» 

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՖՖ-ն շարունակում է հետամուտ լինել «Ֆուտբոլը բոլորի համար է» կարգախոսին և քայլեր է ձեռնարկում Հայաստանում ֆուտբոլի բոլոր տեսակները զարգացնելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ հանդիպում, որին մասնակցումէին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԲԿՄԱ-իֆուտբոլիստներ և Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորներ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն իր խոսքում շեշտել է, որ անկախ նրանից հանդիպման մասնակիցները ֆուտբոլիստներ կդառնան, թե ոչ, սակայն մարզիչ վստահաբար կարող են դառնալ:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փորձում է զարգացնել ֆուտբոլը բոլոր մակարդակներում»,- հանդիպմանն ասել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում