ԱՀԿ-ում հայտարարել են, թե ինչը մահից կփրկի «դելտա» շտամով վարակվելիս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատվաստումը կարող Է օգնել կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակվելիս: Այդ մասին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միանգամայն ճիշտ Է, որ պատվաստանյութերը կանխում են «դելտա» տեսակից հիվանդության ծանր դեպքերի եւ մահերի թվի աճը»,-ասել Է նա առցանց ճեպազրույցի ժամանակ:

Իր հերթին ԱՀԿ-ի համաճարակաբան Մարիա վան Կերկհովեն նշել Է, որ նույնիսկ պատվաստման բարձր մակարդակ արձանագրող երկրներում «դելտա»-ն շրջանառվում Է ավելի շուտ չպատվաստվածների շրջանում, ինչպես նաեւ այնտեղ, որտեղ չեն պահպանվում նախազգուշական միջոցները: Դրա հետ մեկտեղ Սվամինաթանը հավելել Է, որ լրացուցիչ չափաբաժինների անհրաժեշտություն չկա:

Ավելի վաղ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել Է, որ «դելտա» շտամի տարածումն առաջ Է ընկել այն միջոցներից, որոնք ձեռնարկում Է համաշխարհային հանրակցությունը:

«Յուրաքանչյուր երկրում հոսպիտալացման եւ մահվան թեժ կետերը գտնվում են այնտեղ, որտեղ դիտվում Է պատվաստման եւ հանրային առողջապահության սահմանափակիչ միջոցառումների ցածր մակարդակ»,-ասել Է նա:

«Դելտա»-ն՝ SARS-CoV-2 կորոնավիրուսի շտամը, COVID-19-ի հարուցիչի տեսակներից մեկն Է: Այն առաջին անգամ հայտնաբերվել եւ նկարագրվել Է Հնդկաստանում: Այդ տեսակը տարբերվում Է գաղտնի շրջանի կրճատմամբ եւ մարդու օրգանիզմի վրա մեծ ծանրաբեռնությամբ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը SARS-CoV-2-ի չորս մուտացիաները ներառել Է «մտահոգություն առաջացնողների» ցուցակում: Դրանք են՝ «ալֆա»-ն (բրիտանական), «բետա»-ն (հարավաֆրիկյան), «գամմա»-ն (բրազիլական) եւ «դելտա»-ն (հնդկական):

Հայերեն Русский

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է