Աֆղանստանը ժողովրդավարական չի լինելու, իշխելու են շարիաթի օրենքները. «Թալիբանի» ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Վահիդուլլահ Հաշիմին հայտարարել է, որ «Թալիբանի» իշխանության գալուց հետո Աֆղանստանը ժողովրդավարական երկիր չի լինելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին Հաշիմին ասել է «Ռոյթերս» գործակալության հետ զրույցում:

«Թալիբանի» ներկայացուցչի խոսքով՝ երկիրը ղեկավարելու է թալիբների խորհուրդը:

«Ժողովրդավարական ոչ մի համակարգ էլ չի լինելու, քանի որ մեր երկրում դրա համար ոչ մի հիմք չկա: Մենք չենք բանավիճելու այն հարցի շուրջ, թե քաղաքական ինչ համակարգ է պետք Աֆղանստանին, քանի որ այդ հարցի պատասխանը հստակ է՝ շարիաթի օրենքները», - ասել է «Ռոյթերսի» զրուցակիցը:

Վահիդուլլահ Հաշիմին նաև նշել է, որ նոր իշխանության օրոք Աֆղանստանի բարձրագույն ղեկավարը լինելու է «Թալիբանի» առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադան: Իր դիրքով Ախունդզադան ավելի բարձր է լինելու, քան թալիբների խորհրդի ղեկավարը, որի դիրքը Վահիդուլլահ Հաշիմին համեմատել է նախագահի պաշտոնի հետ:

Հայերեն English Français

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը