Միջազգային

ԱՄԷ ԱԳՆ-ն հաստատել է, որ Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին Էմիրություններում է

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ ԱԳՆ-ն հաստատել է, որ Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին Էմիրություններում է

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարությունը հաստատել է այն տեղեկությունները, որ Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին իր ընտանիքով գտնվում է այդ երկրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄԷ ԱԳՆ-ի հաղորդագրությունը:

Ըստ աղբյուրի՝ Էմիրությունները ընդունել են նախագահ Աշրաֆ Ղանիին և իր ընտանիքին «մարդասիրական նկատառումներով»:

Իրավիճակը Աֆղանստանում կտրուկ սրվել էր հատկապես օգոստոսի առաջին տասնօրյակում: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները հաղորդեցին, որ «Թալիբան» ծայրահեղական խմբավորման զինյալները մտել են մայրաքաղաք Քաբուլ՝ գրավելով նախագահական պալատը, իսկ նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է տվել՝ լքելով երկիրը: Օգոստոսի 15-16-ի գիշերը թալիբների քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մուհամմադ Նաիմը հայտարարեց, որ պատերազմը Աֆղանստանում ավարտված է, իսկ պետության կառավարման ձևը կհստակեցվի մոտ ժամանակներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում