Միջազգային

«Թալիբան»-ը կրակ է բացել Աֆղանստանում հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

«Թալիբան»-ը կրակ է բացել Աֆղանստանում հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբները կրակ են բացել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, որն անցկացվում Էր ի պաշտպանություն Աֆղանստանում ազգային դրոշի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ակցիայի մասնակիցները հավաքվել Էին Նանգարհարի նահանգում: Ինչպես հաղորդում Է գործակալությունը, հրաձգության հետեւանքով զոհվել Է երկու մարդ, 12-ը՝ տուժել են:

Ավելի վաղ «Թալիբան»-ը հայտարարել Էր երկրում իշխանությունը վերցնելու մասին:

Հանրապետության նախագահ Աշրաֆ Ղանին փախել Է Աֆղանստանից: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, թե կարելի Է արդյոք հավատալ Աֆղանստանում «ընդհանուր համաներման» վերաբերյալ թալիբների հայտարարությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում