ՔՊ պատգամավորներն Արայիկ Հարությունյանի հետ քննարկել են Արցախի բնակչության անվտանգային խնդիրներին վերաբերող հարցեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր` օգոստոսի 18-ին, հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական, բնակչության անվտանգային խնդիրներին վերաբերող հարցեր։
Կարդացեք հոդվածը` Русский