Միջազգային

 ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները ոչնչացրել են մի շարք աֆղանցիների անձնագրերը

1 րոպեի ընթերցում

 ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները ոչնչացրել են մի շարք աֆղանցիների անձնագրերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները մի շարք աֆղանցիների անձնագրեր են ոչնչացրել, երբ փաստաթղթերն ու սարքավորումներն են ոչնչացրել տարհանման նախաշեմին: Այդ մասին հայտարարել Է կոնգրեսական Էնդի Քիմի գրասենյակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դեսպանությունում այցագրային հարցերով ընդունելությունները չեղարկվել են, եւ անձնագրերը, որոնք տրամադրել Է դեսպանությունը, ոչնչացվել են»,-նրա հայտարարությունը մեջբերում Է CNN հեռուստաալիքը: Ենթադրվում Է, որ փաստաթղթերը ոչնչացվել են, որպեսզի դրանց տերերը «Թալիբան»-ի զոհեր չդառնան:

«Մենք պետք Է… այլ ձեւով ստուգենք առանց անձնագրերի մարդկանց, օրինակ՝ նրանց հեռախոսահամարներով: Շատ դեպքերում մենք գիտենք նրանց կոնտակտային տվյալները եւ հեռախոսահամարները, եւ այդպիսով մենք պետք Է դրանք նույնականացնենք»,-ՌԻԱ Նովոստիի տեղեկացմամբ՝ CNN-ին հայտարարել Է կոնգրեսական Թոմ Մալինովսկին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում