Կամչատկայում լճի հատակից դուրս են բերել Մի-8-ի կործանման հետեւանքով բոլոր զոհվածների մարմինները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամչատկայում Կուրիլյան լճի հատակից դուրս են բերել Մի-8 ուղղաթիռի կործանման հետեւանքով բոլոր զոհվածների մարմինները: Այդ մասին Կամչատկայի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը հաղորդել Է իր Twitter-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, Կրոնոցկիի արգելոցի համակարգված աշխատանքի շնորհիվ դուրս են բերվել Կուրիլյան լճում ուղղաթիռի կործանման հետեւանքով բոլոր զոհվածների մարմինները»,-հայտնել Է Սոլոդովը:

Նա հավելել Է, որ այժմ փրկարարները պետք Է բարձրացնեն ուղղաթիռի կորպուսը՝ հետաքննական գործողություններ անցկացնելու, ինչպես նաեւ բնապահպանության համար հնարավոր բացասական հետեւանքներից խուսափելու համար:

Օգոստոսի 12-ի առավոտյան «Վիտյազ-Աերո» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը, որի մեջ զբոսաշրջիկներ Էին, ընկել Է Կամչատկայի հարավում գտնվող Կուրիլյան լիճը: Ուղղաթիռում գտնվում Էին անձնակազմի երեք անդամները եւ 13 ուղեւորներ, այդ թվում՝ մեկ երեխա: Ութ մարդ ողջ Է մնացել, նրանցից չորսը վնասվածքներ են ստացել: Այն բանից հետո, երբ լճի մոտ տեխնիկա են բերել խորջրյա աշխատանքների համար, ուղղաթիռը գտնվել Է ափից մոտավորապես 500 մետր հեռավորության վրա՝ 120 մետր խորությամբ:

Օգոստոսի 16-ին լճի հատակից հանել են հինգերորդ զոհվածի մարմինը: Ուղղաթիռի կործմանման փաստով հետաքննվում Է երթեւեկության անվտանգության կանոնների խախտման եւ օդային տրանսպորտի շահագործման մասին գործը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն շարունակում է անհաջող ելույթները ԵԼ-ում. թիմն այս անգամ զիջեց «Զալցբուրգ»-ին

ՔՊ վարչության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության նախագծի արձագանքները և Երևանում խցանումների հարցի լուծման տարբերակները

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երրորդ պարտիան խաղաղ արդյունք ունեցավ

Սահմանային անցակետերի ենթակառուցվածքները արդիականացնելու համար ՎԶԵԲ-ը Հայաստանին 19.6 մլն եվրոյի վարկային միջոցներ կտրամադրի

ԱՄՆ-ում փոթորիկների պատճառով չեղարկվել է ավելի քան 360 չվերթ

Իրանը անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Քուվեյթին. Իտալիայի երկու քաղաքացի զոհվել է

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն

ՍԴ նախագահը Ստրասբուրգում մասնակցել է «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» խորագրով համաժողովին

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր