Միջազգային

ԱՄՆ-ն ավելի քան 3,2 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ավելի քան 3,2 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանություններն օգոստսի 17-ին Աֆղանստանից տարհանել են ԱՄՆ-ի շուրջ 1,1 հազար քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներում կեցության հավաստագիր ունեցողների եւ նրանց ընտանիքների անդամների: Ինչպես լրագրողներին հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչը, ընդամենը վերջին օրերին Աֆղանստանից տարհանվել Է ընդհանուր առմամբ ավելի քան 3,2 հազար մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր ԱՄՆ-ի ռազմական չվերթերով տարհանվել են ԱՄՆ-ի մոտավորապես 1,1 հազար քաղաքացիներ՝ ԱՄՆ-ի մշտական բնակիչներ եւ նանց ընտանիքների անդամներ… Այժմ, երբ մենք կարգավորել ենք հոսքը, սպասում ենք, որ այդ թվերը կաճեն»,- ասել Է պաշտոնյան, որի խոսքը մեջ էբերում Սպիտակ տան մամուլի միավորումը:

Օգոստոսի 17-ին իրականացվել Է ընդամենը 13 չվերթ: «Այս պահին մենք տարհանել ենք ավելի քան 3.2 հազար մարդ, ներառյալ մեր անձնակազմը: Ի լրումն այդ ամենի՝ ավելի քան 3,2 հազար տարհանվածների մենք տեղափոխել ենք ավելի քան 2 հազար աֆղանների, ովքեր դիմել են ԱՄՆ-ի հատուկ ներգաղթային այցագիր ստանալու համար»,- հավելել Է Սպիտակ տան ներկայացուցիչը: «Թալիբանի» զինյալներն օգոստսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ վայր Է դրել լիազորություններն՝ արյունահեղություն թույլ չտալու համար եւ հեռացել Է երկրից: Արեւմտյան երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին եւ դեսպանությունների աշխատակիցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում