Միջազգային

5,7 եւ 6,1 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ

1 րոպեի ընթերցում

5,7 եւ 6,1 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 17-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ, կղզիներ, որոնք գտնվում են Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Չիլիի Պունտա Արենաս քաղաքից՝ Մագալյանեսի տարածաշրջանի վարչական կենտրոից, որտեղ բնակվում Է 117 հազար մարդ, 2 829 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք:

Օջախն ընկած Է եղել 80 կիլոմետր խորության վրա:

Օգոստոսի 17-ին ավելի վաղ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել Է հենց նույն շրջանում 6,1 մագնիտուդով երկրաշարժի մասին: Կենտրոնի տվյալներով՝ Էպիկենտրոնը գտնվել Է Պունտա Արենասից 2 849 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք:

Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն երկու դեպքում Էլ չի ստացվել:

Հարավային Սանդվիչյան կղզիներում մշտական բնակչություն չկա: Օգոստոսի 16-ին ԱՄՆ-ի Երկրաբնական ծառայությունը 7,1 մագնիտուդով երկարաշժ Է գրանցել Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ: Օջախն ընկած Է եղել 33 կիլոմետր խորության վրա: Ցունամի նույնպհես չի սպասվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում