Թալիբները Քաբուլի օդանավակայանում կուտակված անձանց կոչ են արել տուն վերադառնալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» ահաբեկչական շարժումը կոչ է արել տուն վերադառնալ այն աֆղաններին, որոնք միջազգային օդանավակայանում կուտակվել են թալիբների հանդեպ վախի պատճառով և ցանկանում են լքել երկիրը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Քաբուլում կայացած իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը:

«Օդանավակայանում գտնվող ընտանիքները չեն տուժի, եթե տուն վերադառնան: Մենք ոչ ոքի չենք հետապնդի»,- նշել է Մուջահիդը:

Երեքշաբթի օրը, փոքր ընդմիջումից հետո, Քաբուլից ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով վերսկսվել է ամերիկյան դեսպանատան անձնակազմի և աֆղանների տարհանումը, որոնք համագործակցել են ամերիկյան զորակազմի հետ: Երկու օրվա ընթացքում Քաբուլի օդանավակայանում հրմշտոցի և անկարգությունների հետևանքով զոհվել է շուրջ 10 մարդ, նրանց մի մասն արդեն օդից են ընկել, մեկն էլ մահացել է այն հատվածում, որտեղ մաքրվում են շասիները:

Հայերեն

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Հնդկաստանում մայրական առողջության ցուցանիշները հասել են պատմական առավելագույնին

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք