Վրաստանում պաշտպանության ուժերը կներգրավվեն պատվաստումների արդյունավետ անցկացման համար
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում պաշտպանության ուժերը կներգրավվեն պատվաստումների արդյունավետ անցկացման համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/08/1061015.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության ուժերը կներգրավվեն կորոնավիրուսի դեմ պայքարի պատվաստումների արդյունավետ անցկացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան կարգադրություն է հրապարակել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Վրաստանի Սահմանադրության 72-րդ հոդվածի 2-րդ կետի և «Արտակարգ դրության մասին» Վրաստանի օրենքի 2-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով պատվաստումներն արդյունավետ անցկացնելու համար պետք է գործի դնել Վրաստանի պաշտպանության ուժերը»,- ասված է վարչապետի որոշման մեջ: