Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Աֆղանստանի հարցով  բոլոր կողմերի հետ երկխոսություն վարելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ երկխոսություն է վարում բոլոր կողմերի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

«Անկարան շարունակում է նպաստել Աֆղանստանի տնտեսական զարգացմանը, կայունությանը և խաղաղությանը»,- հայտարարել է Չավուշօղլուն Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադիի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան այս հարցում սերտորեն համագործակցում է նաև ԱՄՆ-ի հետ։

«Երկրում իշխանությունը փաստացի գտնվում է թալիբների ձեռքում: Աբդուլլահ Աբդուլան և Համիդ Քարզայը դեռևս գտնվում են Քաբուլում և նախապատրաստվում են թալիբների հետ երկխոսությանը»,- նշել է թուրք նախարարը:

Չավուշօղլուն իր խոսքում միաժամանակ բարձր է գնահատել Կատարի ներդրումը միջաֆղանական երկխոսության մեջ:

Թուրք նախարարը նաև ափսոսանք է հայտնել Քաբուլի միջազգային օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի համար՝ նշելով, որ Անկարան կշարունակի աջակցել Աֆղանստանի մայրաքաղաքից տարբեր երկրներ քաղաքացիների տարհանման գործին։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտնել էր, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Թուրքիայի դեսպանատունը շարունակում է աշխատել:

«Մեր դիվանագիտական առաքելությունների և բոլոր աշխատակիցների համար անհրաժեշտ միջոցառումները ի սկզբանե էինք ձեռնարկել: Քաբուլում մեր դեսպանատունը շարունակում է իր գործունեությունը»,- հայտնել էր Չավուշօղլուն:

Թուրք նախարարը հավելել էր նաև, որ նախապատրասում են Աֆղանստանը լքել ցանկացող Թուրքիայի քաղաքացիների՝ այնտեղից դուրսբերման աշխատանքները։

Հայերեն Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին