ԱՄՆ-ի դեսպանը եւ դիվանագիտական ներկայացուցչության աշխատողները շարունակում են աշխատել Քաբուլում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոս Ուիլսոնը հայտնել Է, որ ինքը եւ ԱՄՆ-ի դեսպանության մյուս աշխատակիցները շարունակում են աշխատել Քաբուլում՝ վտանգի մեջ գտնվող հազարավոր ԱՄՆ-ի քաղաքացիների եւ աֆղանցիների օգնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չնայած ստահոդ հաղորդագրություններին, ԱՄՆ-ի դեսպանատան անձնակազմը եւ ես մնում ենք Քաբուլում եւ ջանասիրությամբ աշխատում, որպեսզի օգնենք հազարավոր ԱՄՆ-ի քաղաքացիներին եւ խոցելի աֆղանցիներին: Մենք շարունակում ենք մեր գործը: Մեր հավատարմությունն աֆղանցի ժողովրդին մնում Է անփոփոխ»,-ասվում Է դեսպանի՝ Twitter-ում զետեղված հայտարարության մեջ: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ:

Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները եւ աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»:

Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Մայիսի 10-ից ՀՀ տարբեր համակարգեր, այդ թվում՝ ԿԸՀ-ի համակարգը, ենթարկվել են կիբեռհարձակումների, ԿԸՀ նախագահ

Իրանում մեկնարկել են «Ջան Ֆադա» լայնածավալ զորավարժությունները՝ 313 000 մարդու մասնակցությամբ

Երկրագնդի վրա սովի մատնված մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի

Բնակչության կյանքի միջին տևողության երկարացման և կյանքի որակի բարելավման գործում բուժքույրերի դերն անգնահատելի է․ Անահիտ Ավանեսյան

Երևանում մեկնարկել է Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը

Ղազարյանն առաջարկում է արգելել վերջին երկու տարում անվանափոխված կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին

«Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոն. սպասվող միջոցառումներն ու ծրագրերը

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

Պաղեստինի ԱԳ նախարար Աղաբեկյան Շահինը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից պաղեստինցի պաշտոնյաների մուտքի վիզայի մերժումը