Միջազգային

Ֆրանսիայի հարավում մի քանի հազար մարդ են տարահանել անտառային հրդեհի պատճառով

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի հարավում մի քանի հազար մարդ են տարահանել անտառային հրդեհի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հարավ - արեւելքի Վարի դեպարտամենտում մի քանի հազար մարդ են տարահանել տներից եւ քեմպինգներից սաստիկ անտառային հրդեհի պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է դեպարտամենտի պրեֆեկտուրայի հաղորդագրության մեջ, որն օգոստոսի 17-ին զետեղվել Է Twitter-ում:

Հրշեջների տվյալների համաձայն՝ այս պահին այրվել Է ավելի քան 4 հազար հեկտար բուսականություն Գոնֆարոն քաղաքի շրջանում:

Բռնկման օջախը հայտնաբերվել Է օգոստոսի 16-ի երեկոյան A75 ավտոճանապարհի կանգառից ոչ հեռու: Ֆրանսիայի այդ տարածաշրջանում մի քանի օր շարունակ շոգ Է հաստատվել: Ջերմաչափի սյունը մոտեցել Է 40 աստիճանի նշագծին:

«Կրակի արագ տարածման պատճառով հրշեջները քեմպինգներից եւ տներից տարահանել են մի քանի հազար մարդ, այդ թվում Սեն Տրոպեի շրջանում, որտեղ այս պահին մեծ թվով զբոսաշրջիկներ են հանգստանում»,- ընդգծել են հրշեջ-փրկարարական ծառայությունում:

Բոլոր տարահանվածները հասցվել են տեղավորման ժամանակավոր կենտրոններ: Մարմանը ներգրավված են ինն ինքնաթիռ եւ երեք ուղղաթիռ: Տեղում գտնվում են ավելի քան 750 հրշեջներ:

Ավելի վաղ երկրի ներքգործնախարարության ղեկավար Ժերալդ Դարմանենն իր Twitter-ում հայտնել Է, որ հսկողության տակ Է վերցրել Վարում հրշեջ-փրկարարական գործողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում