ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 30-ամյա բրազիլացի պաշտպան Բրունո Նասիմենտոն։
Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Բահրեյնը ներկայացնող «Ալ-Հիդը»։ Նասիմենտոն հայտնի է նաև գերմանական «Քյոլնում» իր մրցելույթներով։ «Փյունիկում» բրազիլացի ֆուտբոլիստը հանդես կգա 3-րդ խաղային համարով։
Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Փյունիկը» 3 խաղից հետո ունի 3 միավոր և մրցաշարային աղյուսակում 5-րդն է: