Միջազգային

Քաբուլում իրավիճակն ավելի լավ է դարձել. Աֆղանստանում ՌԴ դեսպան

1 րոպեի ընթերցում

Քաբուլում իրավիճակն ավելի լավ է դարձել. Աֆղանստանում ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թալիբների ժամանման օրերին Քաբուլում իրավիճակն ավելի լավ է դարձել, քան եղել է նախագահ Աշրաֆ Ղանիի օրոք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է Աֆղանստանում ՌԴ դեսպան Դմիտրի Ժիրնովը:

«Ես գնահատում եմ Քաբուլի նկատմամբ նրանց վերահսկողության առաջին օրը Տպավորությունները լավ են: Այժմ Քաբուլում իրավիճակն ավելի լավ է, քան Աշրաֆ Ղանիի օրոք: Այսինքն ՝ ահաբեկիչ թալիբների օրոք ավելի լավ է, քան Ղանիի օրոք», - ասել է նա։

Ժիրնովը վստահ է, որ փոխըմբռնում կգտնի «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ օգոստոսի 16-ին կայանալիք հանդիպմանը, որը նվիրված կլինի Քաբուլում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության հարցերին: Նա թալիբների մոտեցումն անվանել է դրական և գործնական։

«Ես պետք է նախ նրանց հետ լուծեմ դեսպանատան և իմ կոլեկտիվի անվտանգության հարցեր, որպեսզի ամեն ինչ լավ լինի: Ես խոչընդոտներ չեմ տեսնում, որպեսզի մենք բոլոր մանրամասների վերաբերյալ փոխըմբռնում չգտնենք», - ասել է դեսպանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում