ՌԴ-ն կոչ է անում Աֆղանստանում ներգրավված բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կոչ է անում Աֆղանստանում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից, աջակցել խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

«Աֆղանստանում բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում զերծ մնալ զինված գործողություններից և աջակցել խաղաղ ճանապարհով կարգավորմանը», նշել է Նեբենզյան:

ՌԴ մշտական ներկայացուցիչը ասել է, որ խորհրդում վերջին քննարկումից անցել է ընդամենը 10 օր, իսկ Աֆղանստանում իրավիճակն այդ ընթացքում անճանաչելիորեն փոխվել է:

«Այսօր մեր հայացքներն ուղղված են Քաբուլին, նախօրեին քաղաքը շտապ լքում էին հանրապետության առաջին դեմքերը, սովորական աֆղանները, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի մի մասը: Ակնհայտ է, որ նման սրընթաց շրջադարձն անակնկալ էր բոլորի համար, այդ թվում՝ նրանց, ովքեր դեռ վերջերս բարձրաձայն հայտարարել էին 20 տարվա ընթացքում պատրաստված և վերապատրաստված աֆղան ուժայինների մարտունակության բարձր մակարդակի մասին», - ընդգծել է նա:

Նրա խոսքով ՝ Ռուսաստանը հետևում է Աֆղանստանում տիրող իրավիճակին։

«Այս փուլում կարծում ենք, որ պետք չէ խուճապային տրամադրություններին տուրք տալ: Կարևոր է, որ հաջողվել է խուսափել զանգվածային արյունահեղության քաղաքացիական բնակչության շրջանում», - ասել է մշտական ներկայացուցիչը:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը