Միջազգային

ԱՄՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում ընդունել փախստականներին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում ընդունել փախստականներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը, այդ թվում` Աֆղանստանի հարևաններին, ընդունել աֆղան փախստականներին, իսկ «Թալիբան» շարժմանը` ապահովել երկիրը լքելու հնարավորությունը բոլոր ցանկացողների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

«Մենք կոչ ենք անում Աֆղանստանի հարևաններին, տարածաշրջանի մյուս երկրներին նրա սահմաններից դուրս ժամանակավոր կամ մշտական ապաստան տրամադրել աֆղաններին, որոնք փորձում են լքել երկիրը», - ասել է նա ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում:

Դիվանագետի խոսքով` չափազանց կարևոր է, որպեսզի բոլոր աֆղան եւ օտարերկրյա քաղաքացիները անվտանգ կարողանան հեռանալ երկրից:

ԱՄՆ-ն հազարավոր զինվորականներ է ուղարկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայան ՝ իրենց քաղաքացիներին և դաշնակիցներին տարհանելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում