Ուզբեկստանի ՀՕՊ համակարգը խոցել է Աֆղանստանի ռազմական ինքնաթիռը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը՝ պետական սահմանը խախտելու փորձի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունից:

«Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը խոցվել է Ուզբեկստանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից ՝ պետական սահմանը խախտելու փորձի ժամանակ: Ցանկանում ենք բոլոր կողմերին նախազգուշացնել, որ Ուզբեկստանի սահմաններն անձեռնմխելի են»,- նշված է Ուզբեկստանի ՊՆ հաղորդագրության մեջ:

Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին, երբ թալիբները սկսեցին հարձակվել խոշոր քաղաքների վրա: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները հայտնել են, որ ապստամբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը: Ավելի ուշ, նույն օրը գրոհայինները հայտարարել էին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը, նրա խոսքով, որպեսզի կանխի արյունահեղությունը:

Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ժամանակներս:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը