Միջազգային

 ՀԱՊԿ-ն սկսել է զորավարժությունների պատրաստվել տաջիկա-աֆղանական սահմանի մերձակայքում

1 րոպեի ընթերցում

 ՀԱՊԿ-ն սկսել է զորավարժությունների պատրաստվել տաջիկա-աֆղանական սահմանի մերձակայքում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սկսվել Է ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունների նախապատրաստումը, որոնք առաջիկա ամիսներին կանցկացվեն տաջիկա-աֆղանական սահմանի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Արդեն սկսվել Է ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունների անմիջական նախապատրաստումը, որոնք առաջիկա ամիսներին կանցկացվեն տաջիկա-աֆղանական սահմանի մերձակայքում»,-ասվում Է Զասի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել Է կազմակերպության մամուլի ծառայության կողմից:

Զորավարժություններին պատրաստվելու վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել Է Աֆղանստանում իրադրության կտրուկ սրման ֆոնին, որը հսկողության տակ Է վերցրել «Թալիբան» շարժումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում