ԵՄ-ի երկրների ԱԳՆ-ների ղեկավարները կանցկացնեն Աֆղանստանի շուրջը շտապ տեսախորհրդաժողով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարներն օգոստոսի 17-ին կանցկացնեն շտապ կոնսուլտացիաներ Աֆղանստանի իրադրության շուրջը՝ տեսախորհրդաժողովի ձեւաչափով: Օգստոսի 16-ին այդ մասին Twitter-ում գրել Է արտաքին գործերի եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հետեւելով Աֆղանստանի իրադրությանը՝ վերջին օրերին եւ ժամերին օտարերկրացի գործընկերների հետ ինտենսիվ շփումներից հետո ես որոշում ընդունեցի հրավիրել Եվրամիության արտաքին գործերի նախարարների արտակարգ տեսախորհրդաժողով վաղը օրվա երկրորդ կեսին Աֆղանստանի իրադրության առաջին գնահատման համար»,- գրել Է նա:

Եվրամիությունն այժմ մտահոգված Է Քաբուլից իր դիվանագիտական եւ տեխնիկական անձնակազմի տարահանմամբ, նաեւ քննարկվում են այն աֆղաններին ապաստանի տրամադրման հարցերն, ովքեր աշխատել են Եվրոպայի ներկայացուչություններում:

Ավելի վաղ Agence France-Presse-ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, հայտնել Է, որ Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները պլանավորում են օգոստոսի 17-ին քննարկել Աֆղանստանի իրադրությունը:

Եվրոպայի շատ երկրներ այս պահին Աֆղանստանից տարահանում են իրենց քաղաքացիներին, կրճատում են անձնակազը դիվանագիտական ներկայացուչություններում, շատերն այնտեղ փակում են իրենց դեսպանությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/06/26

Ասիական ինդեքսներ - 26/06/26

Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի

Փորձաքննությամբ պարզվել է՝ «Պանիր Լոռի»-ն արտադրում է վտանգավոր սննդամթերք

Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին

Երևանում քննարկվեցին խոշտանգումների կանխարգելման խնդիրներն ու արդյունավետության բարձրացման հնարավորությունները

Այն, ինչով զբաղվում եք, պետք է լինի ձեր հոբբին. դիրիժոր Վասիլի Պետրենկոն Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կներկայանա երևանյան համերգով

Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը

ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին