ԱՄՆ Պետդեպն ու Պենտագոնը համատեղ հայտարարություն են տարածել Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարությունը և պաշտպանության դեպարտամենտը համատեղ հայտարարություն են տարածել Աֆղանստանի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ներկայումս ավարտին ենք հասցնում մի շարք քայլեր, որով կապահովվի Համիդ Կարազի միջազգային օդանավակայանի անվտանգությունը՝ քաղաքացիական և ռազմական թռիչքներով կազմակերպելու ԱՄՆ-ի և դաշնակիցների անձնակազմի մեկնումը Աֆղանստանից։ Վերջին 48 ժամվա ընթացքում անվտանգության հարցերով զբաղվող մեր անձնակազմի թիվը հասցվել է մոտ 6000 զինծառայողի, որոնց առաքելությունը բացառապես կենտրոնացած է այս ջանքերին աջակցելուն և օդային փոխադրումները վերահսկելուն։ Վաղը և առաջիկա օրերին մենք երկրից դուրս կբերենք հազարավոր ԱՄՆ քաղաքացիների, որոնք բնակվում էին Աֆղանստանում, ինչպես նաև Քաբուլի ԱՄՆ դեսպանության տեղացի աշխատողներին և նրանց ընտանիքի անդամներին ու այլ հատկապես խոցելի աֆղանստանցիներին։ Մենք կարագացնենք ԱՄՆ հատուկ ներգաղթային վիզա ստանալու իրավասություն ունեցող հազարավոր աֆղանստանցիների տարահանումը․ վերջին երկու շաբաթվա ընթացքում նրանցից ավելի քան 2000-ը ժամանել են ԱՄՆ։ Կշարունակվի բոլոր կատեգորիաների աֆղանստանցիների փոխադրումը ուղիղ դեպի Միացյալ Նահանգներ, եթե նրանք անհրաժեշտ անվտանգության ստուգումներ են անցել։ Մենք կգտնենք հավելյալ վայրեր նրանց համար, որոնց հետ կապված անվտանգության ստուգումները դեռ չեն ավարտվել»։

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres