Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնում է Թուրքիա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարի հրավերով մեկնում է Թուրքիա։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Զաքիր Հասանովը Ստամբուլում մասնակցելու է IDEF-2021 պաշտպանական արտադրանքների միջազգային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսից բացի, ադրբեջանցի նախարարը թուրքական պաշտոնական շրջանակների հետ կունենա նաև մի շարք հանդիպումներ։

Ցուցահանդեսն անցկացվելու է օգոստոսի 17 -20 -ը Ստամբուլի TÜYAP կենտրոնում: Ցուցահանդեսը կազմակերպում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ նախագահի աշխատակազմի հովանու ներքո: Մասնակից ընկերությունների քանակով IDEF-ը տարբեր երկրներում կազմակերպվող պաշտպանական 32 ցուցահանդեսների շարքում զբաղեցնում է աշխարհում երրորդ տեղը: Ցուցահանդեսին ներկայացվելու է աշխարհի 53 երկրների 1236 պաշտպանական ընկերությունների արտադրանքի լայն տեսականի, որոնցից 536-ը լինելու են թուրքական: Ակնկալվում է, որ ցուցահանդեսին կմասնակցի 154 պատվիրակություն աշխարհի 79 երկրներից: Կանցկացվեն բազմաթիվ բանակցություններ, կկնքվեն նոր պայմանագրեր, կցուցադրվեն նոր արտադրանքներ։

Հայերեն Русский Türkçe

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս