Քաբուլի օդանավակայանում ԱՄՆ-ի զինվորականների հրաձգության հետեւանքով կան զոհեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի մարդ Է զոհվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի զինվորականներն աֆղանցիների ուղղությամբ նախազգուշական կրակ են բացել Քաբուլի օդանավակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել Է անվտանգության ուժերի մի աղբյուր:

«Ֆրանսպրես» գործակալության տվյալներով՝ դա տեղի Է ունեցել այն ժամանակ, երբ մարդկանց ամբոխը դուրս Է եկել թռիչքային գոտի: Аl-Jazeera հեռուստաալիքը հաղորդել Է, որ օդանավակայանում քաոս Է տիրում. տեղի բնակիչները, որոնք երկյուղում են թալիբներից, կուտակվել են միակ օդանավակայանի մուտքի մոտ, որը նույնպես գերբեռնված Է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներով: Նրանց դուրս են բերում ուղղաթիռներով:

Աֆղանստանից ԱՄՆ-ի զինվորականների դուրսբերումից հետո «Թալիբան» շարժումը հարձակում Է սկսել կառավարական զորքերի վրա եւ օգոստոսի կեսերին գրավել բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցումները: Նախօրյակին զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Հանրապետության ղեկավար Աշրաֆ Ղանին վայր Է դրել լիազորությունները եւ հեռացել երկրից:

«Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Մուհամեդ Նայիմին հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, իսկ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս:

Հայերեն English Русский

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը